Այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին ահազանգ չկա. Խանդանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները Իսրայելից կամ Իրանից տարհանման ծրագիր կգործարկեն միայն այն դեպքում, երբ նման անհրաժեշտություն առաջանա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ վստահեցնելով, որ այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին որևէ ահազանգ չկա։ 

«Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն։ Կարծում եմ՝ եթե նման խնդիր առաջանա, ապա մենք արդեն ունենք փորձ՝ տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ։Այս պահին նման ահազանգ չկա»,- ասաց նա։ 

Նա հավելեց, որ եթե նման իրավիճակ առաջանա, համապատասխան պետական ինստիտուտներն ու գերատեսչությունները պատրաստ կլինեն արձագանքել։ 

Հայերեն العربية English فارسی Türkçe

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը