Իրանի և Իսրայելի հայ համայնքներից Հայաստան տեղափոխվելու դիմումներ այս պահին չեն ստացվել . Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը մանրամասներ է ներկայացրել Իսրայելի և Իրանի հայկական համայնքների շրջանում տիրող տրամադրությունների, նրանց վիճակի մասին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նելլի Ղուլյանն ընդգծեց՝ թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հայ համայնքի շրջանում վիրավորների կամ զոհերի մասին որևէ տեղեկատվություն այս պահին չկա։ 

«Թեհրանում վնասվել է միայն հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրատունը»,- ասաց Ղուլյանը։ 

Նա մանրամասնեց, որ Իսրայելի և Իրանի հայկական համայնքների պատասխանատուների հետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամենօրյա կապի մեջ է՝ չնայած երկու երկրներում էլ կա ինտերնետի ու կապի խնդիր։ 

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների խնդրանք-դիմումներին կամ զանգերին երկրից դուրս գալու կամ Հայաստան տեղափոխվելու առնչությամբ, այս պահին նման զանգեր չունենք, մենք ինքներս ենք կապի դուրս գալիս համայնքների պատասխանատուների հետ՝ ինֆորմացիա ստանալու համար։ Հաճախ ինտերնետի, կապի խնդիր է լինում, բայց ամեն օր հնարավոր է լինում շփում ունենալ, միայն այսօր առավոտից, կարծես, խնդիր կա»,- ասաց Նելլի Ղուլյանը։ 

Իսրայելում մեր հայրենակիցները հիմնականում գտնվում են ապաստարաններում, իսկ Իրանում հիմնականում իրենց տներում են։ 

Ղուլյանը նաև տեղեկացրեց, որ Իրանի հայկական համայնքի պատասխանատուների հետ շփումներից տեղյակ են, որ կան 1-2 ընտանիք, որոնք մեքենաներով շարժվում են դեպի Հայաստան՝ իրենց նախաձեռնությամբ։  

Հայերեն English فارسی Русский

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր