Հայաստան

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ առաջին փուլը մեկնարկել էր հունիսի 12-ից։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից ժամանած հայ պատանիները հնարավորություն են ունեցել առավել խորությամբ ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, կատարելագործելու հայոց լեզվի իմացությունը, ձեռք բերելու նոր ընկերներ և ամրապնդելու կապը հայրենիքի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ ծրագրի առաջին փուլի մասնակիցներն արդեն հունիսի 23-ին վերադառնում են իրենց բնակության երկրներ՝ իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, արժեքավոր փորձառություն, նոր ընկերներ և հայրենիքի հետ ավելի ամուր կապ։

«Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 8-ը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած նոր մասնակիցների։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում