Հայաստան

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների, գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործուղման վերաբերյալ որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը: Սինանյանը սեպտեմբերի 19-27-ը ներառյալ կգործուղվի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի՝ սեպտեմբերի 19-22-ը), Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ՝ սեպտեմբերի 22-24-ը, Սյոդերթեյլե՝ սեպտեմբերի 23-ին, Ուփսալա՝ սեպտեմբերի 23-ին, Գոտենբուրգ՝ սեպտեմբերի 24-25-ը) և Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն՝ սեպտեմբերի 25-27-ը, Բրոնդբի՝ սեպտեմբերի 26-ին):

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում