Արաբական աշխարհը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարվածներն Իրանին

2 րոպեի ընթերցում

Մի շարք արաբական երկրների, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կոչ են արել Իսրայելին դադարեցնել մարտական գործողություններն Իրանի դեմ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Նախարարները խիստ մտահոգված են Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ «Իսրայելը պետք է դադարեցնի Իրանին հարվածներ հասցնելը, քանի որ ներկա ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար», և որ «ռազմական միջոցներով չի կարելի ապահովել հակամարտության երկարաժամկետ կարգավորումը»։

Փաստաթուղթը ստորագրող պաշտոնյաները պահանջել են ձեռնպահ մնալ միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից, ապահովել միջազգային ջրերում նավագնացության ազատությունը և ծովային անվտանգությունը։

Փաստաթղթում կոչ է արվում իրանական միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների ճանապարհով, ինչպես նաև «Մերձավոր Արևելքում ստեղծել միջուկային զենքից ու զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ գոտի, որը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր պետությունները»։ 

Հայտարարությունն ստորագրել են Ալժիրի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Մավրիտանիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

Հայերեն Русский 中文

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան