Պատահարներ

Պտտահողմն Ապարանում մեծ ավերածություններ է առաջացրել. համայնքապետարանը, Արագածոտնի մարզպետարանը և փրկարարներն աշխատում են տեղում

1 րոպեի ընթերցում

Պտտահողմն Ապարանում մեծ ավերածություններ է առաջացրել. համայնքապետարանը, Արագածոտնի մարզպետարանը և փրկարարներն աշխատում են տեղում

Ապարանում պտտահողմի հետևանքով շենքեր են վնասվել. Արագածոտնի մարզպետը համայնքապետի հետ տեղում է, այս պահին ուսումնասիրվում է վնասի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ։

«Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։ 

Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։

Լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք առաջիկայում»,- հայտնում են աշխատակազմից։

Ապարանի համայնքապետարան էլ տեղեկացնում է, որ ժամեր առաջ տեղի ունեցած պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել Ապարանում` վնասելով շենքեր, տանիքներ, ծառեր և ենթակառուցվածքներ։ «Իրավիճակին օպերատիվ արձագանքում է Ապարան համայնքի ղեկավարությունը՝ մասնակցելով վնասների գնահատմանն ու վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը։ 

Ներկայումս տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ ապահովելու բնակչության անվտանգությունը:

Համայնքապետարանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանգստություն»,- ասվում է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում