Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում հունիսի 15-ի կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հունիսի 15-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։