Պատահարներ

Ավտոմեքենայում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ավտոմեքենայում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 13-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում