Իրան

Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր․ Fars News

1 րոպեի ընթերցում

Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր․ Fars News

Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի քանակությամբ զոհեր ու վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է  Fars News գործակալությունը: Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Թեհրանի նահանգի բնակելի և ռազմական օբյեկտներին։

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում