Քաղաքականություն

Չենք կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, ապագայում պետք է որոշում կայացնենք. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Չենք կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ, ապագայում պետք է որոշում կայացնենք. ՀՀ վարչապետ

Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի անդամ, ապագայում պետք է որոշում կայացնի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է լուծելու ԵՄ-ին հնարավոր անդամակցելու ճանապարհին ԵԱՏՄ անդամ լինելու խոչընդոտը: 

«Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի անդամ: Եվ ակնհայտ է, որ ապագայում որոշակի կետում մենք պետք է որոշում կայացնենք։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնեն Հայաստանի քաղաքացիները՝ իհարկե Հայաստանի կառավարության և խորհրդարանի առաջնորդությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ առնվազն այնքան, որքան այդ որոշումը կայացնելու խիստ անհրաժեշտություն չկա, Հայաստանը կշարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները՝ հնարավորինս համապատասխանելու ԵՄ չափանիշներին: 

«Եվ երբ գա այդ պահը, մենք այդ հարցը կդնենք սեղանին, Հայաստանի քաղաքական օրակարգում և մեր քաղաքացիների հետ միասին որոշում կկայացնենք»,-ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում