Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել

Մոսկվան և Կիևը, հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակել են ռազմագերիների ևս մեկ խումբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ռուսաստանցի զինծառայողների ևս մեկ խումբ է վերադարձվել ուկրաինական գերությունից, փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ։

Իր հերթին, ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ կողմերը փոխանակել են ծանր վիրավորված և ծանր հիվանդ ռազմագերիների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այդ փոխանակումներն իրագործելու հարցում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում