Քաղաքականություն

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Դեսպան  Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահին

Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով և շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մալթայի նախագահը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների էլ առավել զարգացման: 

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորվել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում