Պատահարներ

Առինջում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ- հետևանքով տուժել է երեք մարդ

1 րոպեի ընթերցում

Առինջում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ- հետևանքով տուժել է երեք մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 20:28-ին ահազանգ  է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota և Lexus մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ն բռնկվել է և այրվել:

Ըստ աղբյուրի՝ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում