Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնության հասնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները բանակցությունների արդյունքներով համաձայնության են եկել փոխադարձ մաքսատուրքերի զգալի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:

«Չինաստանի հետ մեր համաձայնությունը պատրաստ է և ենթակա է վերջնական համաձայնեցման իմ և նախագահ Սիի կողմից…. Հարաբերությունները հիանալի են: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ուշադրության համար», - գրել է Թրամփը:

Նա նշել է, որ համաձայնագրի շրջանակներում Վաշինգտոնը չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կիջեցնի 145%-ից մինչև 55%, իսկ Պեկինն ամերիկյան ապրանքներինը՝ 125%-ից մինչև 10%: Բացի այդ, Չինաստանը լիարժեք կերպով կմատակարարի մագնիսներ և հազվագյուտ հողային մետաղներ, իսկ ԱՄՆ-ն չինացի ուսանողներին կրկին թույլ կտա ուսանել ամերիկյան բուհերում:

Ապրիլին Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի ընդլայնել էր մի շարք հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների արտահանման սահմանափակումները, բայց հետո սկսել է թույլատրել որոշ մատակարարումներ:

Լոնդոնում հունիսի 9-10-ին տեղի են ունեցել բանակցություններ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որի արդյունքները կողմերը դրական էին գնահատել։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել արտահանման սահմանափակումները մեղմելու շուրջ

Հայերեն

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը