Մակրոնը դեմ է Գրենլանդիան ԱՄՆ-ի հետ առճակատման գոտի դարձնելուն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Գրենլանդիան վերածվի ԱՄՆ-ի հետ առճակատման գոտու և հանդես է եկել միջազգային համաձայնագրերի ընդունման օգտին, որոնք կկարգավորեն գործունեությունն այդ տարածքում, ինչպիսին Արկտիկայի վերաբերյալ համաձայնագրերն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում:

«Գրենլանդիան արկտիկական տարածաշրջան է, և մենք ցանկանում ենք վարվել նույն կերպ, ինչպես Արկտիկայում, այսինքն՝ կնքել միջազգային պայմանագրեր, որոնք կկարգավորեն այդ ոլորտը: Մենք ցանկանում ենք պաշտպանել, մենք ցանկանում ենք, որ գիտնականները կատարեն իրենց աշխատանքը, բայց մենք չենք ցանկանում, որ այն դառնա առճակատման գոտի», - ասել է նախագահը:

Մեկնաբանելով իր առաջիկա այցն այդ կղզի՝ Մակրոնը բացատրել է, որ ցանկանում է այդ կերպ համերաշխություն հայտնել Դանիային, որի մասն է Գրենլանդիան։ Մակրոնի այցը Գրենլանդիա տեղի կունենա կղզին ԱՄՆ-ի մաս դարձնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: 

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա՝ Արկտիկայի անվտանգության հարցերի քննարկման համար: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Օվկիանոսին նվիրված 3-րդ խորհրդաժողովում, որը տեղի է ունենում Նիսում, Մակրոնն ընդգծել է, որ դեմ է «ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի զավթմանը»։ 

Հայերեն Русский

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26