Մեքսիկայի ընդհատակյա լաբորատորիաներում առգրավվել է 42 տոննա մետամֆետամին

1 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների արտադրության հինգ ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել Միչոականի նահանգում Մեքսիկայի ուժային կառույցների համատեղ գործողության ընթացքում, որը գլխավորել են ռազմածովային ուժերի նախարարության աշխատակիցները: Այդ լաբորատորիաներում առգրավվել է ավելի քան 42 տոննա մետամֆետամին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Անվտանգության ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում…. Միչոականի նահանգի Մադերոյի և Մորելիայի մունիցիպալիտետներում հայտնաբերվել է հինգ օբյեկտ, որոնք օգտագործվել են որպես ընդհատակյա լաբորատորիաներ մետամֆետամինի արտադրության համար…. Գործողության ընթացքում առգրավվել է մոտ 42,24 տոննա մետամֆետամին», - համատեղ հայտարարության մեջ նշել են  ուժային գերատեսչությունները: 

Փաստաթղթում նշվում է, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել է 44 տակառ մեթիլամին՝ յուրաքանչյուրը 200 լիտր ծավալով, ինչպես նաև սինթետիկ թմրանյութերի արտադրության համար նախատեսված տարբեր սարքավորումներ: 

Իշխանությունների տվյալներով՝ հանցավոր խմբավորումներին պատճառված տնտեսական վնասը կազմել է մոտ 1,06 միլիարդ պեսո (մոտավորապես 55,6 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով