Աշխարհ

Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. Գրոսի

1 րոպեի ընթերցում

Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. Գրոսի

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն՝ արտաքին էներգամատակարարման խոցելիության և մարտական գործողությունների շարունակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առջև ելույթում: 

«Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. յոթ աշտարակներից վեցը լիովին կամ մասնակիորեն վնասված են: ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վիճակը մնում է չափազանց խոցելի», -  մեջբերում է Գրոսիի խոսքն ԱԷՄԳ մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի հանձնարարականով պատերազմի շարունակման ընթացքում ոչ մի ռեակտոր չպետք է վերագործարկվի, քանի որ ռազմական գործողությունները շարունակում են վտանգի տակ դնել միջուկային անվտանգությունը ԶԱԷԿ-ում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում