Մոսկվան պատրաստ է իրագործել գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունները. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պահպանում է իր պատրաստակամությունը՝ իրականացնելու զոհված զինծառայողների մարմիններն Ուկրաինային հանձնելու և գերիներին փոխանակելու շուրջ պայմանավորվածությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շաբաթ օրը (խմբ.՝ հունիսի 7-ին) իմ գործընկեր և մեր բանակցային խմբի ղեկավար (Վլադիմիր) Մեդինսկին հայտարարություն է արել այդ կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Ստամբուլում նախորդ անգամ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և միշտ կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը չես ասի ուկրաինական կողմի մասին», - ասել է Պեսկովը։

«Մենք ձեզ հետ տեսել և լսել ենք հարյուրավոր տարբեր պատրվակներ, արդարացումներ և այլն, բայց դրանք դժվար թե կարելի է ճշմարտանման համարել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովից հետաքրքրվել են, թե արդյոք Ռուսաստանը պլանավորում է դիմել միջազգային կազմակերպություններին՝ Ուկրաինայի հետ զինծառայողների մարմինների փոխանակման հարցի լուծմանն աջակցելու համար։

«Առայժմ այդ մասին խոսք չկա, քանի որ երկկողմ մակարդակով պայմանավորվածություն եղել է, և նախ պետք է հասկանալ, թե արդյոք Ուկրաինան հրաժարվում է կատարել այդ պայմանավորվածությունները», - ասել է Պեսկովը։

Հունիսի 7-ին Ստամբուլում անցկացված բանակցություններում ռուսական խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանը սկսել է կատարել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ ՌԴ-ի նախաձեռնությամբ Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինծառայողների մարմինները Կիևին հանձնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ արդեն 1212 մարմին տեղափոխվել է փոխանակման վայր։ Մեդինսկին հայտնել է, որ ուկրաինական կողմն անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը և զինծառայողների փոխանակումը, որը նույնպես պետք է տեղի ունենար Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Հայերեն Русский

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ