Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հարվածներին, որոնք զոհերի և վիրավորների պատճառ են դարձել Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա հարձակման ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ևս 49։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Զելենսկիի խոսքով՝ հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել «գրեթե ամբողջ Ուկրաինայի տարածքին»։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։

«Ընդհանուր առմամբ, այսօր հարվածի մեջ ներգրավված են եղել ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներ։ Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել. մարդիկ օգնություն են խնդրում։ Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի մասին։ Նրանք Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Իմ անկեղծ ցավակցությունները ընտանիքներին», - նշել է Զելենսկին։

Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինան աշխարհի հետ միասին շատ բան է արել իրեն պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և «աշխարհի բոլոր բնակիչները» կարող են դուրս գալ պատերազմից՝ «ճնշում գործադրելով» Ռուսաստանի վրա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի խոսնակ Յուրի Իգնատն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 407 անօդաչու թռչող սարքերով և 44 հրթիռներով։ Նա նշել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել մինչև 30 հրթիռ և մինչև 200 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում գտնվող թիրախներին հարվածները հասցվել են՝ ի պատասխան Կիևի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ գիշերը երկրի տասից ավելի մարզերում խոցվել է ուկրաինական 174 անօդաչու, իսկ Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է երեք «Նեպտուն» կառավարվող հրթիռ։

Ռուսաստան

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր, իսկ ՌԴ-ի տարածքում խոցվել է 174 ուկրաինական ԱԹՍ

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ