Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմում կատարած հնարքի շնորհիվ

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հնարքի շնորհիվ, որը կատարել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:

«Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Տեսարանի նկարահանումների ժամանակ դերասանը 16 անգամ ցատկել է ուղղաթիռից հրկիզող նյութով թրջված պարաշյուտով, որն ավելի ուշ բոցավառվում է։ Դերասանն ազատվում է դրանից, բացում պահեստային պարաշյուտը և հաջողությամբ վայրէջք կատարում: 

«Ոչ մի այլ դերասան կամ կասկադյոր չի կատարել նման քանակությամբ մահացու ցատկեր», - նշել են կազմակերպությունում: 

62-ամյա Թոմ Քրուզը հայտնի է նրանով, որ փորձում է որքան հնարավոր է մեծ թվով ինքնուրույն հնարքներ կատարել  կինոնկարահանումների ժամանակ՝ պնդելով, որ դա իր ֆիլմերն ավելի իսկական է դարձնում: Դերասանը դա ամենից հաճախ արել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նկարահանումների ժամանակ, որոնցից վերջինն ԱՄՆ-ում կինովարձույթի է դուրս եկել  մայիսի վերջին:

Քրուզին նաև մեկ այլ տիտղոս է պատկանում Գինեսի ռեկորդների գրքում՝ իրար հաջորդող 11 ֆիլմի համար, որոնք բերել են 100 միլիոն դոլարի եկամուտ։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը