Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի  մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։ 

«Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով։ Դրանք տևել են նախատեսվածից զգալիորեն ավելի երկար»,-նշել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում