Հայաստան

Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները: 

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,–ասաց Գալյանը: 

Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց: Նշեց՝ կքննարկեն՝ նիստը ուղիղ եթերում կհեռարձակվի՞, թե՞ ոչ: 

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրեց նախարարը: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում