Մշակույթ

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը

Երևանում հունիսի 5-7-ը կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ Մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հանդիպումը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, այցելություններ ՀՀ մշակութային տարբեր հաստատություններ։

Մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացմանն ու մշակութային համագործակցության զարգացմանը։

Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում հունիսի 6-ին ժամը 14:00-ից Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի պուրակում, կմեկնարկի վրացական գինու, մշակույթի և ընտանիքի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու վրացական ավանդական խոհանոցին, գինեգործության արվեստին, ինչպես նաև վայելելու «Ռանինա» քառյակի և «Գուֆի լենդ» խմբի բացօթյա ելույթները: Մուտքն ազատ է: 

Հունիսի 7-ին ժամը 20:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլի համերգը, որի ընթացքում կներկայացվեն  վրացական ավանդական պարերը, երաժշտությունը և մշակույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում