Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Բանաձևի նախագիծը պատրաստվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական ​​անդամների կողմից: ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում եղել է միակ երկիրը, որը հավանություն չի տվել բանաձևին:

Փաստաթուղթը բաղկացած է չորս կետից: Բանաձևը բովանդակում է «անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադարի պահանջ Գազայում, որը կպահպանեն բոլոր կողմերը», ինչպես նաև պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում:

Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության մատակարարման բոլոր սահմանափակումները, որոնք իրականացնում են ինչպես ՄԱԿ-ն, այնպես էլ նրա գործընկեր հումանիտար կազմակերպությունները»:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմին բանաձևի նախագծի վրա վետո դնելու համար։ Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սաարը նշել է, որ բանաձևը «միակողմանի» է և «խափանում է պատանդների վերաբերյալ համաձայնության հասնելու ԱՄՆ-ի ջանքերը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում