ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը։
Ջեյկոբսի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզության ղեկավարը ժամանել է ամերիկյան ռազմական օդուժի Boeing C-17 ինքնաթիռով։ Թե կոնկրետ ում հետ է Ռատկլիֆը նախատեսում բանակցություններ վարել՝ չի հստակեցվում։
Ըստ Axios-ի՝ Ռատկլիֆը եկել էր ռուս պաշտոնյաների հետ բանակցելու։ Հրատարակության զրուցակիցը պնդում է, որ Ռատկլիֆի ուղևորության նախօրեին ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկացրել է, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Մոսկվա և խնդրել է դադարեցնել հարվածները։
Ռատկլիֆի այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել:
Վարկածներից մեկի համաձայն ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը կարող է կապված լինել ՌԴ-ում դատապարտված ամերիկացի Չարլզ Զիմերմանի ազատ արձակման հետ: