Կատարը չի պլանավորում մասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշմանը
1 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի պլանավորում մասնակցել Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի գործողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։
«Խոսքն այստեղ այն պատժամիջոցների մասին է, որոնք մի կողմը սահմանել է մյուսի դեմ, այլ ոչ թե ՄԱԿ-ի պատժամիջոցների։ Մենք այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չենք կայացրել։ Մեր առաջնահերթությունն այն է, որ բոլոր կողմերը վերադառնան բանակցություններին և գտնեն այս ճգնաժամի լուծումը», - ասել է նախարարության ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
Նրա խոսքով՝ Կատարը «պատրաստ է մասնակցել պատժամիջոցներին, բայց միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվեն միջազգային մակարդակով»։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ պլանավորված միջոցառումներն ուղղակիորեն չեն վերաբերում Կատարին։
Կատարը չեզոք դիրք է պահպանում և չի աջակցում հակամարտության որևէ կողմի, հավելել է դիվանագետը:
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի վրա լրացուցիչ տնտեսական ճնշում գործադրելու արշավ սկսելու մասին։ Դրա շրջանակում Վաշինգտոնը պլանավորում է միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են որոշակի առևտրային գործողությունները Թեհրանի հետ։