Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում, և տարածաշրջանի երկրներն իրենք են որոշելու իրենց ապագան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tansim գործակալությունից, այս մասին օգոստոսի 25-ին Թեհրանում Իրաքի Գերագույն դատական խորհրդի նախագահ Ֆայիք Զայդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է, որ Իրաքը լինի անկախ և ուժեղ։ Ռեզայիի խոսքով՝ կարևոր է, որ տարածաշրջանի երկրներին իրենց ապագան առանց արտաքին միջամտության որոշելու հնարավորություն ունենան։
«Տարածաշրջանի երկրները կորոշեն իրենց ապագան, իսկ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում», - ասել է Ռեզային։
Նա նաև շեշտել է երկու երկրի միջև ընդհանուր սահմանի երկայնքով տեղակայված հակաիրանական խմբավորումների հարցի վերջնական լուծման անհրաժեշտությունը։
Իր հերթին, իրաքցի պաշտոնյան երախտագիտություն է հայտնել Իրանի կողմից տրամադրված աջակցության համար։
Զայդանը նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և Իրանի ու Իրաքի միջև ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։