Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը
1 րոպեի ընթերցում

Դոլլի Փարթոնը՝ քանթրի երաժշտության պատմության ամենաազդեցիկ և հաջողակ երաժիշտներից մեկը, որի վեց տասնամյակ ձգված կարիերան նրան հասցրեց նաև հեռուստատեսության և կինոյի բեմ, օգոստոսի 25-ին մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CBS News-ը՝ նշելով, որ 80-ամյա Փարթոնը պայքարում էր քաղցկեղի դեմ։
«Քաղցկեղի դեմ կարճատև պայքարին քաջաբար դիմակայելուց հետո Դոլլին այսօր լքեց երկրային կյանքը Վանդերբիլթ-Ինգրամի անվան քաղցկեղի կենտրոնում՝ հարազատների շրջապատում», - հայտնել է նրա թիմը։
Դասական դարձած «Coat of Many Colors», «Jolene» և «I Will Always Love You» երգերով Փարթոնը դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ գրանցած կին կատարողներից մեկը. նա վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն։ Դոլլի Փարթոնը արժանացել է 11 «Գրեմմի» մրցանակի։