Իրան

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների թեման, որոնք կտևեն մինչև երկու ամիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք 30-60 օր տևողությամբ բանակցություններ կվարենք Հորմուզի նեղուցի կառավարման համար ապագա պայմանավորվածությունների վերաբերյալ», -նշել է փոխնախարարը: Այդ նույն ժամանակաշրջանում, հավելել է նա, կողմերը «պետք է համաձայնեցնեն Հորմուզի նեղուցով անցման նոր մշտական ​​երթուղին»։

Ինչպես նշել է Ղարիբաբադին, «ըստ երկկողմ համաձայնագրի, Պարսից ծոց մուտքը կիրականացվի իրանական ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով. երկու երթուղիներով նավերը կանցնեն Իրանի տարածքային ջրերով»։ Համաձայնեցված տարանցիկ երթուղին, հավելել է փոխնախարարը, յոթ մղոն լայնություն ունի: «ԱՄՆ-ն և մյուս երկրները պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իրանի հետ պայմանավորվածության», -նշել է նա։

Իրանցի դիվանագետը հաստատել է, որ«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ: Նավերի անցման մասին հայտարարություններն անհիմն են»։ Նա նաև հերքել է նեղուցն ականազերծելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Այս հայտարարությունները պարզապես դատարկ խոսքեր են», - եզրափակել է Ղարիբաբադին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում