Իրան

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր իրավունքները՝ Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին

Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր շահերն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ սպառնալով դրանք տարածել նաև Իրանի առևտրային գործընկերների վրա, որոնց թվում է նաև Պեկինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ երկիրը հաստատակամորեն դեմ է «անօրինական միակողմանի պատժամիջոցներին» և կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցառումները»՝ իր իրավունքները պաշտպանելու համար։

«Չինաստանի և Իրանի միջև համագործակցությունը միշտ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում և չպետք է միջամտության ենթարկվի կամ խաթարվի», - հայտարարել է խոսնակը։

Չինաստանն իրանական նավթի ամենամեծ գնորդն է, չնայած Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում առևտուրը նվազել է։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է կտրուկ խստացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ՝ մտադրվելով ամբողջությամբ արգելափակել Թեհրանի եկամտի աղբյուրները: Ընդ որում, Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի երկրորդային պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը կհրաժարվի կատարել նոր հակաիրանական սահմանափակիչ միջոցները: Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզանգահարի համաշխարհային ղեկավարներին՝ «հստակ խնդրանքով՝ դադարեցնել Իրանի հետ շփումները»։

Իրանի ֆինանսների նախարարն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում