Աշխարհ

Պակիստանի հիվանդանոցում հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի հիվանդանոցում հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել

Առնվազն 15 նորածին է մահացել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի պետական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Ըստ տեղական Geo TV հեռուստաընկերության՝ հրդեհն առաջացել է օդորակման համակարգի անսարքության պատճառով։

Հրդեհը բռնկվել է Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի (PIMS) հիվանդանոցում։ Դեպքի վայրում դեռ շարունակվում են «հովացման աշխատանքները»։

Geo TV-ի հաղորդմամբ՝ հրդեհի բռնկման պահին հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում եղել է 16 նորածին, որոնցից մեկին հաջողվել է փրկել։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում