Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը հյուրընկալել է Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուընկալել է Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակության անդամներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ է ունեցել հյուրընկալել Հարավային Կովկասում Գերմանիայի դեսպանների պատվիրակությանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Մաթիաս Վոլերտի գլխավորությամբ»,-ասված է առաքելության տարածած գրառման մեջ։ 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe