Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Բրյուսելում հունիսի 5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցության նախօրյակին։

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում քննարկման ենթակա չէ: Մենք ՆԱՏՕ-ի միակ անդամը չենք, որը նման կարծիք ունի: Վերջին հաշվով այդ որոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփինն է և բոլոր 32 դաշնակիցներինը, որոնք պետք է միաձայն որոշման գան», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում