ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Համբուրգում ելույթով է հանդես եկել «Զարգացման համագործակցության ապագան» քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Զարգացման համագործակցության ապագան» խորագրով բարձր մակարդակի կլոր-սեղան փակ քննարկմանը՝ նվիրված միջազգային զարգացման համակարգի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ մտքերի փոխանակմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է միջազգային զարգացման համակարգում ի հայտ եկող նոր մարտահրավերներին, այդ թվում՝ թվային տեխնոլոգիաների նոր գործիքների արագ աճին, համավարակի և կլիմայի փոփոխության հետևանքներին։ Ընդգծվել է զարգացման ոլորտում ավելի կայուն և ճկուն ֆինանսավորման մեխանիզմների անհրաժեշտությունը:

Առողջապահական մարտահրավերների համատեքստում նշվել է, որ COVID-19 համավարակն ու դրա հետևանքներն ի ցույց են դրել համաշխարհային առողջապահական ճարտարապետության խոցելիությունը և ազգային առողջապահական համակարգերի փոխկապակցվածությունը, և ընդգծվել է գլոբալ առողջապահական կառույցների դիմադրողականության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հումանիտար մարտահրավերներին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին և դրանց հասցեագրման անհրաժեշտությանը: Այս համատեքստում ընդգծվել է համաշխարհային հումանիտար հարցերի հասցեագրման շրջանակներում գործուն կանխարգելիչ մեխանիզմների, արտակարգ իրավիճակներին արձագանքման և հետևողականության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:

Կլիմայի փոփոխության ոլորտում մարտահրավերների առումով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացող պետությունների կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վերջիններս՝ չհանդիսանալով գլոբալ տաքացման, կենսաբազմազանության կորստի կամ շրջակա միջավայրի այլ խաթարումների հիմնական աղբյուրները, բախվում են կլիմայի փոփոխության ամենածանր հետևանքներին:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին