Մշակույթ

Մոսկվայում կայացել է «Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է «Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնը

«ԿարդաLove» հարթակը և Հայ Գործարարների ասոցիացիան Մոսկվայի «Տապան» թանգարանում առաջին անգամ կազմակերպել են «Ապրիր ԿարդաLove» խորագիրը կրող հայկական գրքի փառատոն: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ չորս օր շարունակ ներկայացվել են Հայաստանից բերված հայերեն գրքեր, ինչպես նաև կազմակերպվել են հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների և ժամանակակից հայ գրողների՝ Հովիկ Չարխչյանի, Հովիկ Աֆյանի և Գոռ Հարությունյանի հետ։ 

«ԿարդաLove» հարթակի համահիմնադիր Տաթև Սարդարյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության հիմնական նպատակը սփյուռքում հայ ժամանակակից հեղինակներին ճանաչելի դարձնելն է, ինչպես նաև հայերենի պահպանումը՝ ընթերցանության միջոցով։ 

Փառատոնին ակտիվ մասնակցություն են ունեցել Մոսկվայում և հարակից քաղաքներում բնակվող հայերը, որոնք հետաքրքրված են հայկական գրականությամբ և մշակույթով։ 

Միջոցառման իրականացմանն աջակցել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը և «Տապան» թանգարանը: 

«Փառատոնն արդեն երեք անգամ հաջողությամբ կազմակերպվել է Հայաստանում, իսկ այս անգամ՝ առաջին անգամ Մոսկվայում, որտեղ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու: Հաջորդիվ պլանավորում ենք այն կազմակերպել նաև այլ երկրներում»,- նշել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ Մոսկվայում փառատոնն իրականացվել է «Toon Expo» և «Magellan Armenia» կազմակերպությունների հովանավորությամբ և «BSCOSMO Family» միջազգային բիզնես ակումբի ու «Հայոց տուն» ռեստորանների ցանցի գործընկերությամբ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում