Քաղաքականություն

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

1 րոպեի ընթերցում

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 

«Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Ջոշուա Հաքի խոսքերը փոխանցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում