Քաղաքականություն

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը։

«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,-ասել է Բելոուսովը՝ նշելով, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում