ՀՀ ՄԻՊ-ն մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը

4 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:

Մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի գործընկերներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։
Ուսանողների համար անցկացվել է նաև դասախոսություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ` ԵԽ միջազգային փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպայի կողմից։

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական պատասխանատվության գործիքներով, այլև կրթական համակարգում կառուցողական երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով։

«Մեր իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ բազմաթիվ դասախոսներ և մասնագետներ օգտագործում եմ այնպիսի հրապարակային խոսույթ, որը պարունակում է խտրական և ատելության խոսքի տարրեր: Սրա դեմ միանշանակ պետք է պայքարել»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կրթական ծրագրերը չեն պարունակում իրավահավասարության, հակախտրականության ոլորտի և ատելության խոսքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն։ Նրա համոզմամբ՝ խնդիրը հաճախ պայմանավորված է ոչ թե մարդկանց՝ ատելություն տարածելու ցանկությամբ, այլ համապատասխան գիտելիքի պակասով։ Եթե կրթական համակարգում առկա բացերը լրացվեն, դա կնպաստի նաև հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ակադեմիական համայնքի համար վարքագծի կանոնների և էթիկական չափանիշների հստակ ամրագրումը՝ նշելով, որ մի շարք բուհերում դրանք արդեն առկա են, սակայն պրակտիկայում դեռևս լայն կիրառում չեն ստանում և էթիկական ստանդարտների պահպանման նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։

Ավարտելով խոսքը՝ Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել տեղական և միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր ոլորտում համատեղ աշխատանքների և աջակցության համար։

«Մենք խոսում ենք մի ոլորտի մասին, որտեղ խնդիրները միայնակ հաղթահարելը գրեթե անհնար է։ Ուրախալի է, որ ունենք ինչպես արդյունավետ համագործակցություն, այնպես էլ ամուր հանձնառություն՝ ատելության խոսքի դեմ պայքարում»,- նշել է Պաշտպանը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն:

Հայերեն

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի