Հայաստանը և Իտալիան կարևորում են միջազգային հարթակների շրջանակներում փոխգործակցության ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մայիսի 26-ին հանդիպել է սենատոր Իվան Սկալֆարոտոյի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցիի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի հարցերին: Ընդգծվել է միջազգային հարթակների շրջանակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ ուղղված տնտեսական փոխկապակցվածության ապահովմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս: 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: 

Հայերեն العربية English فارسی Français Русский

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ