Ժան-Նոել Բարոն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անդրադարձել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը թեմային անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 

«Հարկ է նշել մեր երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ լինի անձնակազմի վերապատրաստում, թե սպառազինության տրամադրում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նա։ 

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ իրենք աջակցում են Հայաստանի ժողովրդավարությանն՝ ընդդեմ ապակայունացման՝ շեշտելով, որ Ֆրանսիան ցանկանում է աջակցել, որպեսզի Հայաստանն ամրապնդի իր դեմոկրատական մոդելը։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский 中文