Պատահարներ

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել

Կոլումբիայում համալսարանական ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն ինը մարդ Է զոհվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է RCN ռադիոկայանը:

Ըստ լրատվամիջոցի՝  դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մասնավոր ծառայողական ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որը վթարի է ենթարկվել Լա Լինեա ճանապարհի 22-րդ կիլոմետրին: 

Մեքենան, որը տեղափոխում էր ուսանողների և  դասախոսների, Տոլիմայի դեպարտամենտից ուղևորվում էր Կինդիո, և մահացու վթարը տեղի է ունեցել Հելիկոիդ կամրջի հատվածում:

Դեպքի վայրում փրկարարական ծառայությունը օգնություն է ցուցաբերել ավտոբուսի ուղևորներին, որոնք վնասվածքներ են ստացել: 

Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, պատահարի հետևանքով տուժել է 18 մարդ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում