Նշվեց Սառնաղբյուրի  հերոսամարտի 107-րդ տարեդարձը

4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլու) համայնքում, մայիսի 25-ին մեծ շուքով նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 107-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝  միջոցառման մասնակիցները «Զաղա» սրբավայրից քայլերթով շարժվեցին դեպի գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սառնաղբյուրի հերոսամարտի հուշակոթողի մոտ։ 

Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ։ Շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ։ Եթե Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասին ամեն ինչ ներկայացված է, ապա այդ մարտերի կողքին եղել են նաև Սոգյութլուի ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին մինչև վերջերս քիչ էր հայտնի։ 

Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել և պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու եկեղեցին։ Սակայն, ցավոք, երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել, այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ գործողությունները իրականացվել են ոչ թե զինվորների, այլ միայն աշխարհազորի՝ Սոգյութլուի ու հարևան գյուղերի բնակիչների կողմից։  Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական բազմաթիվ աղբյուրներ, Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստել են Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին։ 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետո թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն գյուղի բնակիչներն, արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացել են համախմբվել և Գունու ու Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ երկարությամբ պաշտպանական գոտի ստեղծել։ Սառնաղբյուրին միացել են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասել նաև Ալեքսանդրապոլից։ Շուրջ յոթ օր տևած ճակատամարտի շնորհիվ հաջողվել է հետ մղել Ալի փաշայի զորքը։

«Սիրելի՛ սառնաղբյուրցիներ, հյուրեր: Այսօր մենք այստեղ ենք՝ տոնելու Սառնաղբյուրի հերոսամարտի 107-ամյակը։ 107 տարի առաջ՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման օրերին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը հիշելիս չպետք է մոռանանք նաև Սոգյութլուի գոյամարտը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի բնաջնջումից, այլև իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին։ Մայիսյան այդ օրերին սառնաղբյուրցիները ստեղծեցին աշխարհազորային խմբեր և ուժեղ դիմադրություն ցույց տվեցին թուրքական կանոնավոր բանակին։ Ճակատամարտը, որը տևել է յոթ օր ու գիշեր, հնարավորություն է տվել մարդկանց խուսափել կոտորածից։ Ճակատամարտի ընթացքում հայերն ընդամենը մեկ զոհ են տվել, ինչը վկայում է այն մասին, թե որքան լավ էր կազմակերպվել դիմադրությունը։ Ամեն տարի հիշելով և տոնելով Սառնաղբյուրի հերոսամարտը՝ հաջորդ սերունդներին պետք է փոխանցենք պատմական փաստերն ու վկայությունները, որոնք վկայություն են կամքի և չկոտրվող ոգու»,-իր շնորհավորական խոսքում նշեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։

2003 թվականից ի վեր արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ բնակչության համար մեծ տոնախմբության վերածել Սառնաղբյուրի հերոսամարտի օրը։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ