Պատահարներ

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում