Պեսկովը հայտնել է առաջիկայում Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին

2 րոպեի ընթերցում

Բոլոր կողմերը շահագրգռված են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների արագ ռեժիմով փոխանակման իրականացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանք է տարվում կոնկրետ անուններով փոխանակման ուղղությամբ։ Քանի որ խոսքը հազարի դիմաց հազարի մասին է, ապա, իհարկե, սա որոշակի ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է, բայց, կրկնում եմ, բավականին օպերատիվ կերպով։ Բոլորը շահագրգռված են, որպեսզի դա արվի հնարավոր առավելագույն արագ ռեժիմով», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք արդյոք գերիների փոխանակումը կկայանա այս շաբաթ։

«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին բանակցություններում։ Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ: 

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հետագայում ներկայացնել ապագա հրադադարի հնարավորությունների իրենց տեսլականը։

Ուկրաինական կողմը խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, Մոսկվան դա ընդունել է ի գիտություն։ Մեդինսկին հայտարարել է նաև երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ