Ադրբեջան

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը մահապատժի է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը մահապատժի է ենթարկվել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա 2023 թ. հունվարին հարձակում գործած անձն առավոտյան մահապատժի է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Յասին Հուսեյնզադեն Ադրբեջանի դեսպանատուն էր ներխուժել Կալաշնիկով ինքնաձիգով՝ և կրակ բացել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, անվտանգության երկու աշխատակից վիրավորվել էին։ 

Ըստ իրանցի իրավապահների՝ Յասին Հուսեյնզադեն Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում էր գործել անձնական դրդապատճառներից ելնելով։ Նա ավելի ուշ բացատրել էր, որ իր կինը մտել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն, որից հետո տուն չէր եկել։ Հուսեյնզադեն կարծել էր, թե կինը դեռ ներսում է և չի ցանկանում հանդիպել իր հետ, այդ պատճառով որոշել էր ինքնաձիգով ներխուժել դեսպանատուն։

Դատավարության ժամանակ դատախազը պահանջել էր ամենախիստ պատիժը սահմանել մեղադրյալի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում