Աշխարհ

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածները խլել են ևս 6 մարդու կյանք՝ անկլավի բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 73,317-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը՝ պարզաբանելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է վեց պաղեստինցի, իսկ 37-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարված հրադադարից ի վեր՝ Գազայում զոհվել է ընդհանուր առմամբ 1,191 մարդ, վիրավորվել՝ 3,853-ը։

Այդ ընթացքում փլատակների տակից դուրս են բերվել նաև 803 մարմին։

Հաշվի առնելով այս տվյալները՝ Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 73,317-ի, իսկ վիրավորների թիվը՝ 173,961-ի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում