Տնտեսություն

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Դավիթ Խուդաթյանը հանդիպման մասին վկայող տեսանյութ է տարածել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում