Ռուսաստան

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

1 րոպեի ընթերցում

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերադառնալ Ստամբուլյան համաձայնագրերին՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մանրամասներ ներկայացնելով Պուտին-Տոկաև հանդիպումից, որն անցկացվում է Օմսկում երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության ֆորումից առաջ։

«Միգուցե այս հակամարտությունը պետք է սառեցվի և վերադառնա Ստամբուլի «Ֆորմուլա 2.0»-ին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով։ Եվ այդ ժամանակ մենք կարող ենք առաջ շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն»,-ասել է Ղազախստանի նախագահը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, խոստացել է մանրամասներ ներկայացնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում