Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է, որ Լավրովի այցը կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան ակնկալում է, որ Լավրովի այցը կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելից այցի ակնկալիքներից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Զախարովան Լավրովի՝ Երևան սպասվելիք այցին անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ 

«Մոսկվայում ակնկալում են, որ Լավրովի այցը կխթանի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական ու միջգերատեսչական երկխոսության ամրապնդումը, կխորացնի փոխըմբռնումը և կնպաստի փոխընդունելի լուծումների որոնմանն այն հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար»,- նշել է Զախարովան։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի մայիսի 20-ին։ Մայիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում