Թմրամիջոցի իրացման հոդվածով որևէ անձի նկատմամբ հանրային հետապնդում հարուցված չէ․ մանրամասներ Մխչյան գյուղի դպրոցի դեպքից

3 րոպեի ընթերցում

Մխչյան գյուղի դպրոցում տեղի ունեցած միջադեպը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է։

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը՝ ներկայացնելով մանրամասներ դեպքի հետ կապված։   

2025 թվականի մայիսի 12-ին ստացվել է տեղեկություն այն մասին, որ Մխչյան գյուղի դպրոցում ավագ և ցածր դասարանների մի քանի աշակերտների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես, փոքր դասարանի երեխաների քթանցքներին քսվել է փոշենման զանգված, հետագայում այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց բարձր դասարանցիները պահանջել են գումար։ Նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվող անչափահասից շորթում կատարելու դեպքերի առթիվ։ 

«Քննչական բոլոր գործողությունները կատարվել են, որոնց արդյունքում քրեական հետապնդում է հարուցել 4 անձանց նկատմամբ` խմբի կազմում շորթում կատարելու հատկանիշներով։ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական ու դաստիարակչական հսկողությունը, մեկ անձի նկատմամբ տնային կալանքը, մյուս անձի նկատմամբ տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավով։ Ասեմ, որ ներկայում թմրամիջոցների իրացման հոդվածով որևէ անձի նկատմամբ հանրային հետապնդում հարուցված չէ։ Թե՛ տուժող երեխաների, թե՛ մասնակից մյուս անձանց նկատմամբ նշանակված է փորձաքննություն։ Արդյունքները ստանալուց հետո պարզ կլինի թմրամիջոցների լինել կամ չլինելու հանգամանք։ Հետագայում կկատարվեն անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Ամեն դեպքում ասեմ, որ տարբեր լրատվական կայքերում տեսնում էինք հրապարակումներ այն մասին, թե երեխաների մոտ առաջացել է կախվածություն, ու նրանք գումարներ են տնից գողացել թմրամիջոցների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար։ Ընդգծում եմ, քրեական վարույթում նման տվյալ առկա չէ։ Գումարը փոխանցելը կրել է տեղեկությունը չհրապարակելու բնույթ։ Թմրամիջոցներից կախվածության մասին այս պահին որևէ տվյալ չունենք»,-ասաց Հովհաննես Համբարյանը։   

Հայերեն

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի